Արայիկ Հարությունյանը կոչով դիմել է աշակերտներին և ուսանողներին

«Սիրելի աշակերտներ, ուսանողներ,

քիչ անց` ժամը 21:00-ին միահամուռ միանում ենք «Լուսավառ ոգեկոչման երեկոյին»:

Այդ ժամին մարելու ենք տան լույսերը, վառելու ենք հեռախոսի լապտերը և մոտենալու ենք պատուհաններին: Այդ պահին ամբողջ Հայաստանում կղողանջեն եկեղեցիների զանգերը, կմարեն համայնքների լույսերը, իսկ Ծիծեռնակաբերդից արձագանքը կլինի 9:03 րոպեին:

Միահամուռ տարածենք այս տեղեկությունը, միանանք ոգեկոչման համազգային այս միջոցառմանը»,-այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել