28.01 և ավելի ընտանեկան նպաստի բալ ունեցող քաղաքացիները այսուհետ կօգտվեն պետպատվերի շրջանակներում մատուցվող բուժօգնության հնարավոր ամենալավ փաթեթից

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կաատրել, որում ասվում է․

«28.01 և ավելի ընտանեկան նպաստի բալ ունեցող քաղաքացիները այսուհետ կօգտվեն պետական պատվերի շրջանակներում մատուցվող բուժօգնության հնարավոր ամենալավ փաթեթից: Նախկինում շեմը սահմանված էր 30.01 և ավելի բալ ունեցող քաղաքացիների համար:

Պայմանագրային զինծառայողների և սպայական անձնակազմի ընտանիքի անդամների նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով բուժօգնությունը պետության կողմից կփոխհատուցվի 100%-ով նախկին 50%-ի փոխարեն:

Եվ մի փոքր մեջբերում իմ այսօրվա խոսքից.

«Առողջապահության ոլորտը, լինելով ավանդաբար թերֆինանսավորված դեռ անկախության առաջին տարիներից, մի թեթև շնչում է հիմա, շատ թեթև, և եկեք այդ շունչը մենք պարզապես չփակենք, և այո’, առաջանցիկ տեմպերով ավելացնենք առողջակապահական ծախսերը»»:

https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/2673691332739999/

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել