Ոստիկանները ապօրինի փայտանյութ են հայտնաբերել

Ապրիլի 20-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Այգեձոր գյուղի բնակիչներից մեկը Արծվաբերդի անտառտնտեսության տարածքում ապօրինի փայտանյութ է մթերում։

Նույն օրը ոստիկանները նշված տարածքում հայտնաբերել են Այգեձոր գյուղի 25-ամյա մի բնակչի կողմից մթերված փայտանյութ, որի օրինականության վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացվել։

Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Նախապատրաստվում են նյութեր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել