Կառավարությունը նոր որոշում ընդունեց պետպատվերով բժշկական օգնություն ստանալու մասին․ Արսեն Թորոսյան

Գործադիրը ապրիլի 23-ին որոշում ընդունեց պետական պատվերով բժշկական օգնություն ստանալու հետ կապված։ Հարցը կառավարության անդամներին ներկայացրեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նոր որոշումը մասնավորապես վերաբերում է 2013-ից սկսված պետպատվերի շրջանակներում զինծառայողներին և նրանց ընտանիքներին մատուցվող բուժծառայությանը։

«Վերջին երկու տարիներին մեր բարեփոխումների արդյունքում ստացվել էր այնպես, որ մեր ժամկետային զինծառայողների ծնողները իրենց բարդ և թանկարժեք վիրահատությունների մասով պետությունից ստանում էին 100 տոկոս փոխհատուցում, իսկ պայմանագրային զինծառայողները և սպայական անձնակազմը բարդ և թանկարժեք տեխնոլոգիաներով բուժօգնություն ստանալիս օգտվում էին միայն համավճարային փոխհատուցումից։ Կարծես թե ստացվել էր անհավասար իրավիճակ, որը փորձում ենք ուղղել։ Կունենանք ավելի արդար վերաբերմունք հազարավոր զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց՝ ոստիկանների, ԱԱԾ աշխատակիցների, ԱԻՆ աշխատակիցների նկատմամբ»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել