Որոշում ընդունվեց ուսանողների ուսման վարձերի հետ կապված․ Արայիկ Հարությունյանը մանրամասնում է

Կառավարությունը ապրիլի 23-ի նիստին որոշում ընդունեց ուսանողների ուսման վարձերի հետ կապված, որը Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնչորսերորդ միջոցառումն է։

Հարցը գործադիրի անդամներին ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

  1. Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնչորսերորդ միջոցառման նպատակն է կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած դժվարությունների հաղթահարման համար օժանդակել Հայաստանի Հանրապետության բարձրագույն և հետբուհական /կլինիկական օրդինատուրա/ կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ բուհերի) սովորողներին, որոնք հանդիսանում են ՀՀ քաղաքացի:
  2. Միջոցառման շահառու են հանդիսանում.
    • սույն հավելվածին կից ցանկում ընդգրկված բուհերի առկա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսի ուսանողները, որոնց հանրագումարային միջին որակական գնահատականը (այսուհետ՝ ՄՈԳ) ուսումնառության սկզբից մինչև 2019-2020 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 90 և ավել տոկոս,
    • սույն հավելվածի ցանկում ընդգրկված բուհերի առկա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի բոլոր կուրսերի (բացառությամբ՝ ավարտական) ուսանողները, որոնց հանրագումարային ՄՈԳ-ը ուսումնառության սկզբից մինչև 2019-2020 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 90 և ավել տոկոս,
    • պետական և պետական հավատարմագրում ունեցող բուհերի բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի առկա և հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող ուսանողները /ուսանողական վարկերի մասով
  3. Սույն հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված սովորողներին հատկացվում է 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի 100% փոխհատուցում։ Ընդ որում, այս խմբի այն սովորողներին, որոնք՝
  • ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով 2019-2020 ուսումնական տարում ստացել են պետության կողմից ուսման վարձի փոխհատուցում, սույն միջոցառման շրջանակներում փոխհատուցում տրամադրվում է կիսամյակի ուսման վարձի մնացորդային գումարի չափով,
  • մասնակի կամ ամբողջությամբ վճարել են 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձը, այդ չափով կատարված վճարումը վերադարձվում է ուսանողին (ֆիզիկական անձի կողմից վճարված լինելու պարագայում)՝

ա. մագիստրատուրան կամ կլինիկական օրդինատուրան ավարտելու դեպքում,

բ. բակալավրիատի ուսանողի դեպքում՝ մագիստրատուրայում ուսումնառությունը չշարունակելու կամ անվճար ուսուցմամբ մագիստրատուրայում ուսումնառությունը շարունակելու պարագայում։

Ընդ որում, այն սովորողները, ովքեր մասնակի կամ ամբողջությամբ վճարել են 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձը կարող են հրաժարվել սույն աջակցությունից, իսկ ուսանողական վարկի միջոցով վարձը վճարված լինելու դեպքում աջակցությունն ուղղվում է վարկի մարմանը (սպասարկմանը),

  • մասնակի կամ ամբողջությամբ վճարել են 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձը, այդ չափով կատարված վճարումը համարել մագիստրատուրայի ուսման վարձի դիմաց կատարված վճարում՝ վճարովի ուսուցմամբ մագիստրատուրայում ուսումնառությունը շարունակելու դեպքում։
  1. Սույն հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված սովորողներին հատկացվում է փոխհատուցում 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի 75 տոկոսի չափով։ Ընդ որում, այս խմբի այն սովորողներին, որոնք՝
  • ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով 2019-2020 ուսումնական տարում ստացել են պետության կողմից ուսման վարձի փոխհատուցում, սույն միջոցառման շրջանակներում փոխհատուցում տրամադրվում է կիսամյակի ուսման վարձի մնացորդային գումարի 100 տոկոսի չափով,
  • մասնակի կամ ամբողջությամբ վճարել են 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձը, այդ չափով կատարված վճարումը համարել հաջորդ կիսմյակ(ներ)ի ուսման վարձի դիմաց կատարված վճարում։
  1. Սույն հավելվածի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված սովորողներին 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման համար հովանավոր կազմակերպությունների կողմից հատկացված գումարի տնօրինման հետ կապված հարցերը կարգավորվում են բուհերի և համապատասխան կազմակերպությունների միջև փոխադարձ համաձայնությամբ։
  2. Սույն հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետում նշված սովորողները ներառվում են Հայաստանի Հանրապետության 2013 թվականի մարտի 14-ի N 270-Ն որոշմամբ հավանության արժանացած ուսանողներին տրամադրվող ուսումնական վարկերի (վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման) ենթածրագով  պետության կողմից սուբսիդավորվող  ծրագրում՝ վարկերի տրամադրման նոր պայմաններով։ Այն սովորողներին, որոնց՝
  • հանրագումարային ՄՈԳ-ը ուսումնառության սկզբից մինչև 2019-2020 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 80 և ավել տոկոս, նոր տրամադրվող ուսումնական վարկերի տոկոսադրույքը 2020 թվականի մայիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի համար ամբողջությամբ կսուբսիդավորվի պետության կողմից, որի արդյունքում այդ ժամանակահատվածի տարեկան տոկոսադրույքը կկազմի  0 տոկոս։
  • հանրագումարային ՄՈԳ-ը ուսումնառության սկզբից մինչև 2019-2020 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 80 տոկոսից ցածր է, նոր տրամադրվող ուսամնական վարկերի տոկոսադրույքը 2020 թվականի մայիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար 5 տոկոսային կետով կսուբսիդավորվի պետության կողմից, որի արդյունքում այդ ժամանակահատվածի տարեկան տոկոսադրույքը կկազմի 4 տոկոս։
  • հանրագումարային ՄՈԳ-ը ուսումնառության սկզբից մինչև 2019-2020 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 80 և ավել տոկոս և մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը ստացել են պետության կողմից սուբսիդավորվող վարկ, այդ վարկերի տոկոսադրույքը 2020 թվականի մայիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար ամբողջությամբ կսուբսիդավորվի պետության կողմից, որի արդյունքում այդ ժամանակահատվածի տարեկան տոկոսադրույքը կկազմի 0 տոկոս ։
  • հանրագումարային ՄՈԳ-ը ուսումնառության սկզբից մինչև 2019-2020 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 80 տոկոսից ցածր է և մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը ստացել է պետության կողմից սուբսիդավորվող վարկ, այդ վարկերի տոկոսադրույքը 2020 թվականի մայիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար 5 տոկոսային կետով կսուբսիդավորվի պետության կողմից, որի արդյունքում այդ ժամանակահատվածի տարեկան տոկոսադրույքը կկազմի 4 տոկոս։

7.Սույն հավելվածի 6-րդ կետով նախատեսված տոկոսադրույքները կիրառելու ժամանակահատվածում չեն  գործելու Հայաստանի Հանրապետության 2013 թվականի մարտի 14-ի N 270-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 10-րդ կետով նախատեսված վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման պայմանները:

ՑԱՆԿ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ  ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ /ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱ/ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ  ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

1. «Երևանի պետական համալսարան» հիմնադրամ
2.  «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամ
3.« Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամ
4. «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ
5. «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ
6.« Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամ
7. «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ
8. «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ
9. «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամ
10. «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամ
11. «Շիրակի Մ. Մալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ
12. «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամ
13. «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ
14. «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամ
15. «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ
16. «Գավառի պետական համալսարան» հիմնադրամ
17. «ՀՀ պետական կառավարման ակադեմիա» ՊՈԱԿ
18. «ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն» հիմնարկ
19. «ՀՀ ոստիկանության կրթահամալիր» ՊՈԱԿ
20. «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ
21. «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել