Ծաղկաձորի մեկուսացման 9 վայրում 750 քաղաքացի կա. այստեղ կմեկուսացվեն նաև ՌԴ-ից ժամանողները

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի ուղիղ եթերի ժամանակ պատմեց Ծաղկաձորի մեկուսացման վայրերում գտնվող քաղաքացիների, նրանց կեցության և իրականացվող հսկողության մասին: Ըստ նախարարի, այս պահին Ծաղկաձորում մեկուսացման 9 վայր կա, որոնցում 750 քաղաքացի է ապրում: Այստեղ իրենց 14-օրյա կարանտինային ժամկետը կանցկացնեն նաև ՌԴ-ից այսօր Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիները:

Ծաղկաձորից բացի, մեկուսացման վայրեր կան Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Տավուշում, երևանամերձ տարածքներում: Բոլորում խիստ հսկաղություն է սահմանված: Հակառակ պարագայում այսօր Հայաստանում հիվանդների այլ թիվ ու այլ պատկեր կլիներ:

«Միայն մեկուսացման վայրերից մոտավորապես 350-ից 400 դրական դեպք ենք ունեցել: Պատկերցնում եք, եթե այդ մարդիկ մեկուսացված չլինեին, և առանց հիվանդության մասին իմանալու քանի այլ մարդու կարող էին վարակել: Ուզում եմ վստահեցնել, որ մեկուսացման վայրերում ամեն ինչ վերահսկողության տակ է, բայց միայն մեկ կառույցի ջանքերով անհնար է այս մարտահրավերին դիմակայելը: Յուրաքանչյուրս մեր տեղում պետք է լինենք պատասխանատու»,-ասաց նախարարը:

https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/925865821181237

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել