Ոչ սթափ 5 վարորդ, պահպանվող հատուկ տարածք տեղափոխված 12 մեքենա․ ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում

Ապրիլի 20-ի երեկոյան ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի և 1-ին սպայական գումարտակի ծառայողներն մայրաքաղաքում ուժեղացված ծառայություն են իրականացրել՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով։

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից։

Երթևեկության մասնակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորած և ճանապարհային երթևեկության կանոնները կոպիտ կերպով խախտած 12 վարորդների մեքենաներ տեղափոխվել են ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Հիշյալ տրանսպորտային միջոցներից մեկը նաև գտնվում էր հետախուզման մեջ։

Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է վարորդական իրավունքի վկայական չունեցող մեկ անձ, որը վարում էր թաղանթապատված դիմապակիով մեքենա։ Բացի այդ, հայտնաբերվել է ալկոհոլ օգտագործած վիճակում մեքենա վարող հինգ, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 12 անձ։ Հայտնաբներված օրինախախտումների փաստերով կազմվել են արձանագրություններ։

Ճանապարհային ոստիկանության հետևողական միջոցառումները ամենօրյա են, ուստի հորդորում ենք խստագույնս պահպանել երթևեկության կանոնները՝ չդռսևորելով ավելորդ ինքնավստահություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել