Առաջարկ եմ ներկայացրել՝ շենքը պետության հոգածության տակ առնելու և վերածելու Արամ Մանուկյանի տուն-թանգարանի․ ավագանու անդամ

Երևանի ավագանու անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանը տեղեկացնում է, որ առաջարկ է ներկայացրել Արամ Մանուկյանի տուն-թանգարան վերակառուցելու մասին։

Այս մասին նա գրում է․ «Լուսանկարում Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի տունն է, որտեղ նա կյանքի վերջին տարիներին ապրել է և մահացել։

Արամի 9 հասցեում գտնվող շենքը, որ կառուցվել է 1906թ․, հանրապետական նշանակության հուշարձան է, սակայն տարիներ ի վեր կիսավեր է՝ վերածված անկտուր աղբանոցի։

Արամ Մանուկյանը եղել է հայ ժողովրդի ֆիզիկական գոյության պաշտպանության և մեր պետականության կերտման գործում ամենաառանցքային դերակատարումն ունեցած քաղաքական, պետական և ռազմական գործիչներից մեկը։

Ուստի՝ առաջարկ եմ ներկայացրել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունին և քաղաքապետ Հայկ Մարությանին՝ շենքը պետության հոգածության տակ առնելու և վերածելու Արամ Մանուկյանի տուն-թանգարանի (կամ մեկ այլ պատշաճ հաստատության)։

Շենքը ներկայումս մասնավոր սեփականություն է, բայց համոզված եմ, որ առաջարկիս իրագործումը հնարավոր է՝ սեփականատիրոջ հետ համագործակցությամ կամ այլ ճանապարհով։ Մենք չենք կարող այս պատմական հուշարձանի ճակատագիրը թողնել մասնավոր անձի հայեցողությանը և Արամ Մանուկյանի տունը մատնել մոռացության։

Լուսանկարը՝ Վահե Մարտիրոսյանի»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել