Մեկ շաբաթ առաջ տանը չմնալու արդյունքը երևում է այսօր․ առողջապահության նախարարի խորհրդական

Առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը տեղեկացնում է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի օրական հաստատված դեպքերը` 48, 42, 47, 43, 48, 62, 72:

«Մեկ շաբաթ առաջ տանը չմնալու արդյունքը երևում է այսօր, և մեկ շաբաթից էլ կերևա այս մի քանի օրվա տանը չմնալու արդյունքը: Գիտեմ, որ ձանձրալի է, գիտեմ, որ աշխատել եք ուզում, սակայն կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում տանը մնալով` դուք կոտրում եք վարակի տարածման շղթան: Հաճախ տեսնում եմ դժգոհություններ այն մասին, որ պետությունը խիստ չի, բայց վստահեցնում եմ ձեզ` ինչքան էլ ոստիկանությունը բոլորին տուն ուղարկի, միևնույն է, մարդիկ շարունակում են շենքերում իրար հետ շփվել, տնետուն գնալ, բակերում հավաքվել…»,-նշում է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել