Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն առանց քննության է թողել Հայկ Հովհաննիսյանի վերաբերյալ դիմումը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է 2020 թվականի մարտի 20-ի կայացրած որոշման վերաբերյալ:

Նշվում է, որ 2020 թվականի մարտի 13-ին ԿԿՀ-ն ստացել է քաղաքացիներ Անահիտ Հովսեփյանի և Նարինե Թավաքալյանի դիմումը՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման վերաբերյալ։

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հանձնաժողովը քննության է առնում դիմումը, եթե այն ներկայացվել է խախտման կամ դեպքի մասին անձին հայտնի դառնալու պահից հետո` մեկ ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան խախտման կամ դեպքի պահից վեց ամսվա ընթացքում:

Դիմումատուի կողմից Հայկ Հովհաննիսյանին վերագրվող անհամատեղելիության պահանջների խախտումը թվագրվում է 2018 թվականի սեպտեմբեր ամսին, իսկ դիմումը Հանձնաժողովին ներկայացվել է 2020 թվականի մարտի 13-ին՝ խախտման պահից մոտ մեկ տարի հինգ ամիս անց։ Դիմումատուի կողմից 2020 թվականի մարտի 13-ին Հանձնաժողով ներկայացրած՝ Հայկ Հովհաննիսյանի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման վերաբերյալ դիմումը թողնվել է առանց քննության:

Որոշումն ամբողջությամբ կարդացեք այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել