ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 1473, որից 633-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 816-ը, բացասական թեստերը եղել են՝ 14 966-ը, մահվան դեպքերը՝ 24-ը:
Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 21-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 1401 էր, բուժվածները՝ 609-ը, փաստացի բուժվողները՝ 768-ը, բացասական թեստերը՝ 13 929-ը, մահվան դեպքերը՝ 24-ը: