Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ապրիլի 15-ին որոշում է ստորագրել՝ իր խորհրդականին պարգևատրելու մասին։
Որոշման մեջ ասվում է․
«Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի N 604-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 3-րդ ենթակետով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վ.Խաչատրյանի 14.04.2020թ. 03/06-6487 զեկուցագիրը.
1.Երևան քաղաքի զարգացման գործում ներդրած ավանդի, ծառայողական պարտականությունների արդյունավետ և որակյալ կատարման, ինչպես նաև բարեխիղճ աշխատանքի համար` Երևանի քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանին պարգևատրել Երևանի քաղաքապետի պատվոգրով:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետի վրա:
3.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վ.Խաչատրյանի վրա»: