Ինչու՞ են կենսաթոշակային ֆոնդերի փայերի արժեքներն ընկել, սա անընդունելի՞ է․ պարզաբանում է իրավաբանը

Շատերն այս օրերի մտահոգված գրում կամ հարցնում են, թե ինչու՞ են կենսաթոշակային ֆոնդերի փայերի արժեքներն ընկել և միթե սա անընդունելի պատկեր չէ: Այս մասին գրում է իրավաբան Վարուժան Ավետիքյանը և պարզաբանում․

«Ասեմ, որ խառնվել պետք չէ, քանի որ.

1) տարբեր տնտեսական, առողջապահական և վարքագծային պատճառներով արժեթղթերի գներն անկում են ապրել: Դա բնականաբար բացասաբար է ազդել մեր կենսաթոշակային փայերի վրա:

2) Գնանկումն ունի ժամանակավոր բնույթ և «նոր բնականին» վերադառնալուն պես փայերի արժեքները կաճեն: Մենք նման գնանկում տեսել ենք 2014-ին, որից հետո փայերը կրկին արժևորվել են:

3) Աշխարհի ֆինանսական պատմությունը ցույց է տալիս, որ կենսաթոշակային փայերի արժեքների միտումը (trend) որպես կանոն աճողական է: Նայե՛ք ձեր ֆոնդերի գծապատկերները:

4) Կուտակային բաղադրիչի ներքո առաջին թոշակառուն մենք կունենանք 2029 թվականին, իսկ մինչ այդ Հայաստանում որևե մեկը պարտադիրի ներքո թոշակի դուրս չի գալու, այսինք էժան արժեքներով փայը փողի չի վերածվելու:

5) Օրենսդիրն ժամանակին ընդունել է «Կենսթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» օրենքը, որի 2-րդ հոդվածի 2-րդ մասը ասում է, որ «Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է ապահովել մասնակիցների` օրենքից բխող իրավունքների և օրինական շահերի պաշտպանության անընդհատության երաշխիքներ նաև անհաղթահարելի ուժի (ֆորս մաժորի) հետևանքով առաջացած պատահարների, արտակարգ իրավիճակների և այլ պայմաններում արտակարգ դրություն հայտարարելու դեպքերում»։ Սա նշանակում է, որ եթե այսօր մենք ունենայինք համակարգից փող ստացող թոշակառուներ, ապա պետությունը պետք է փոխհատուցեր համաճարակի պատճառով մասնակիցների եկամտային կուրուստները»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել