Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը փակ է լինելու քաղաքացիների համար

Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ այսօրվանից սկսած մինչև ապրիլի 24-ը ներառյալ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը փակ է լինելու քաղաքացիների համար։

Դրա փոխարեն՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք կարելի է մատուցել հետևյալ եղանակներով.

Ապրիլի 23-ին երեկոյան 21:00-ից մարվելու են Երևանի և մարզերի կենտրոնական փողոցների լույսերը և դուք ևս կարող եք անջատել ձեր տան լույսերը՝ պատուհանից միացնելով բջջային հեռախոսների լույսերը։

Ապրիլի 24-ին էլ առավոտյան ժամը 8:00-ից սկսած կարող եք հաղորդագրություն ուղարկել 1915 համարին Հայաստանից և 00374331915 համարին արտասահմանից, ինչից հետո ձեր անունները կարտացոլվեն հուշահամալիրի սյուներին՝ արտահայտելով ձեր հեռակա մասնակցությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել