Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ տեղի է ունեցել բուհերի ռեկտորների խորհրդի առցանց նիստ

Այսօր տեղի ունեցավ բուհերի ռեկտորների խորհրդի առցանց նիստ, որին մասնակցություն ունեցա։ Նիստի ընթացքում քննարկվեցին բուհերում առցանց դասավանդման գործընթացի, ամփոփիչ ատեստավորման և քննաշրջանի առցանց կազմակերպման, բուհերի ֆինանսական վիճակի, վարձավճարների և այլ հարցեր։ Այս մասին գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում:

«Ռեկտորները նշեցին, որ դասապրոցեսը առցանց կազմակերպելու խնդիրները հիմնականում լուծված են, իրականացվել են նախապատրաստական աշխատանքներ ամփոփիչ ատեստավորման գործընթացն առցանց կազմակերպելու համար։ Ես, իմ հերթին, պատրաստակամություն հայտնեցի բուհերին ընթացիկ խնդիրները լուծելու հարցում ցուցաբերել աջակցություն»,- գրել է նախարարը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել