Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հորդորով դիմել է հոգեւորականներին.
«Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի կողմից հորդոր եւ գնահատանք մեր հոգեւորականներին
Այսօր որեւէ ժամանակից ավելի Հայ Եկեղեցին ժողովրդի հետ պետք է լինի՝ հոգեւոր սնունդ հայթայթելով, կարիքավորներին օգնելով եւ ժողովրդին ծառայելով։ Ա՛յս է հայ հոգեւորականին կոչումը։
Դուք, սիրելի՛ հոգեւոր հայրեր, այս ոգով թրծվեցիք Անթիլիասի մեջ եւ կոչումի խոր գիտակցությամբ ծառայում եք։ Մոտիկից հետեւում ենք ձեր հովվական աշխատանքներին։ Բարձր ենք գնահատում ձեր ծառայական նվիրումը։ Թող մեր Տերը Քրիստոս վարձահատույց լինի ձեզ։ Աղոթեք մեր ժողովրդի զավակներուն համար»: