Այսօր առողջացած դուրս են գրվել կորոնավիրուսով վարակված 83-ամյա և 75-ամյա երկու պացիենտներ․ Արտաշատի ԲԿ

Արտաշատի ԲԿ-ից հայտնում են, որ այսօր COVID-19 ախտորոշմամբ, 14-օրյա ստացիոնար բուժօգնություն ստանալուց հետո, Կենտրոնից առողջացած դուրս են գրվել 83-ամյա և 75-ամյա երկու պացիենտներ: 75-ամյա տղամարդու հետ նույն ախտորշմամբ բուժօգնություն է ստացել նաև նրա 65-ամյա կինը:

«Հիվանդությունը հաղթահարած մեր պացիենտներին, ովքեր այս ողջ օրերի ընթացքում շրջապատված են եղել մեր բուժանձնակազմի հոգատարությամբ ու ջերմությամբ, մաղթում ենք ամուր առողջություն և երկար տարիների երջանիկ կյանք»,-նշվում է ԲԿ-ի հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել