Մինչև 300 հազար դրամ վարկի տրամադրումը խստացվեց․ ԱԺ-ն ընդունեց օրենքը

Ազգային ժողովի պատգամավոր Արտակ Մանուկյանը և Վարազդատ Կարապետյանը նոր նախագծերի փաթեթ են ներկայացրել, որով նախատեսվում է փոփոխություններ կատարել «Սպառողական կրեդիտավորման մասին» և «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքներում, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում։

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունել է օրինագիծը։

Կրեդիտավորման պայմանագրում սպառողը ձեռագրով, իսկ էլեկտրոնային եղանակով պայմանագիր կնքելու դեպքում՝ էլեկտրոնային եղանակով տպագրելու միջոցով գրում է, որ գիտակցում է տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը՝ նշելով այդ տոկոսադրույքը:

Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով մինչև երեք ամիս ժամկետով կնքվող մինչև 300,000 ՀՀ դրամի չափով սպառողական վարկերի համար կսահմանի պարտադիր պահանջներ և պայմաններ, վարկավորման կանոններ, հիմք ընդունելով սպառողի վարկունակության, սպառողի պարտքի և եկամուտի հարաբերակցության, վարկը սպասարկելու սպառողի ունակության գնահատման չափանիշները:

Ըստ նախագծի հեղինակների` դա թույլ կտա վարկառուներին գիտակցել, թե իրականում որքան տոկոս պետք է վճարեն։ Նույն տեղեկատվությունը կտրամադրվի պոտենցիալ վարկատուին՝ մինչ վարկավորման մասին որոշում կայացնելը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել