Դիլիջանի ոստիկաններն ապօրինի ատրճանակ են հայտնաբերել և առգրավել

Խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում Դիլիջանի ոստիկանները, համագործակցելով մարզային վարչության և տարածքային նախաքննական մարմնի ծառայողների հետ, օպերատիվ տեղեկություններ ստացան, որ Դիլիջանում բնակվող 32-ամյա մի տղամարդ ապօրինի զենք-զինամթերք է պահում։ Կամարինի փողոցի նրա տանը դատարանի որոշմամբ կատարված խուզարկության ժամանակ տղամարդը տնից բակ նետեց տոպրակով փաթեթավորված ինչ-որ իր։

Տարածքի զննությամբ հայտնաբերվեցին տոպրակում ատրճանակ ու ատրճանակի դետալներ։ Դրանք առգրավվել և ուղարկվել են դատաձգաբանական փորձաքննության։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել