Ո՞վ է պարտավոր տնտեսվարողներին ապահովել ախտահանիչ միջոցներով, դիմակներով, ձեռնոցներով:
Այս մասին տեղեկացնում են ԱԱՏՄ-ից։
Աշխատակիցների առողջության և անվտանգության պահպանման համար անհրաժեշտ անհատական պաշտպանության միջոցների տրամադրման պարտականությունը կրում է գործատուն, վերահսկման պարտականությունը` ևս: Աշխատողները նույնպես ունեն պատասխանատվություն՝ ճիշտ կիրառել այդ միջոցները։
ԱԱՏՄ տարածքային ստորաբաժանումների կողմից մշտադիտարկումները եւ իրազեկման աշխատանքները հանրապետությունում մեկ շարունակվում են` կանխելու կորոնավիրուսի հետագա տարածումը։ Դրանք նաև խորհրդատվական բնույթ են կրում, խախտման արձանագրման պարագայում առաջարկում են խնդրի լուծման տարբերակներ: