ՊԲ-ում շարունակվում է անձնակազմին սննդով ապահովելու նոր տարբերակի ներդրման գործընթացը: Նման հերթական ճաշարանի բացման արարողությունը ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում տեղի է ունեցել ապրիլի 17-ին, որի մատուցվող սննդատեսակների ու ծառայությունների որակական ցուցանիշները առաջինը գնահատել են ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն ու ՊԲ հրամանատարի թիկունքի գծով տեղակալ, գեներալ-մայոր Բորիս Դավիդովը:
Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Սննդի ապահովումն իրականացնող ընկերության պատասխանատուների վստահեցմամբ իրենք իրականացնում են մշտական դիտարկումներ և, հաշվի առնելով ծրագրի անմիջական շահառուների նկատառումները, փորձում են էլ ավելի բարելավել մատուցվող ծառայությունների որակը:
Անձնակազմին սննդով ապահովելու նոր տարբերակի ներդրման գործընթացը շարունակական է և առաջիկայում կներառի ՊԲ-ի այլ զորամասեր ևս: