Դանակահարություն Վարդաշենում․ կասկածյալը 62-ամյա տղամարդ է

Ապրիլի 16-ին, կեսգիշերն անց, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում ստացվեց, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ։ Ըստ տեղափոխվածի՝ դանակահարվել էր Վարդաշենում։

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվեց, որ Վարդաշենում տղամարդուն դանակով հարվածներ է հասցրել 62-ամյա մի տղամարդ։

Նույն օրը կասկածյալը հայտնաբերվեց ու ներկայացվեց նախաքննական մարմնին։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է։

Նշանակվել են փորձաքննություններ։ Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել