ՅՈՒՆԵՍԿՕ-ն նկարչական մրցույթ է անցկացնում 6-12 տարեկան երեխաների համար

ՅՈՒՆԵՍԿՕ-ն նկարչական մրցույթ է անցկացնում 6-12 տարեկան երեխաների համար։

Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Մինչև մայիսի 17-ը երեխաները կարող են նկարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված այն հուշարձանները, որոնք կարևոր են իրենց համար:

Նկարում կարող է պատկերված լինել Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված ինչպես իրենց հայրենիքի մշակութային վայրերը, այնպես էլ որևէ այլ երկրի։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքում կարելի է ուսումնասիրել Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված մշակութային վայրերը։ (http://whc.unesco.org/en/list/)

Ընտրված նկարները ՅՈՒՆԵՍԿՕ-ն կտեղադրի իր կայքում։

Մանրամասները՝ https://bit.ly/2Vfu1j4

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել