Եվս 110 պաշտպանիչ դիմավահան՝ Արագածոտնի մարզի բուժհաստատություններին

 Եվս 110 պաշտպանիչ դիմավահան՝ Արագածոտնի մարզի բուժհաստատություններին։

Այս մասին տեղեկացնում են Արագածոտնի մարզպետարանից։

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների Արագածոտնի մարզի ներկայացուցիչներն այսօր եռաչափ տպիչներով պատրաստված ևս 110 պաշտպանիչ դիմավահան են տրամադրել Արագածոտնի մարզին:

Դիմավահանների այս խմբաքանակը մարզպետարանը կհատկացնի Արագածոտնի մարզի բժշկական կազմակերպություններին (բժշկական կենտրոններ, խոշոր ամբուլատորիաներ):

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել