Արվեստի, սպորտի բնագավառներում նվաճումներ ունեցող քաղաքացիների՝  զինվորական զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերը ընդունվում են 2020 թվականի ապրիլի 15-ից 

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ընդունում:

Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» թիվ 298-Ն որոշումը՝ գիտության, կրթության, մշակույթի, արվեստի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիների՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերը ընդունվում են 2020 թվականի ապրիլի 15-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել