Ախտահանվում են Ստեփանակերտի մանկական տաղավարները, խաղահրապարակներն ու ճանապարհները

Մայրաքաղաքում շարունակվում են հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումները:

Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Ստեփանակերտի քաղաքապետարանին ենթակա ընկերությունների կողմից պարբերաբար ախտահանվում են մանկական տաղավարները, խաղահրապարակներն ու ճանապարհները: Այդ աշխատանքների շրջանակներում այսօր առավոտյան ջրցան մեքենաներով ախտահանվել են նաև մայրաքաղաքի ծայրամասային ճանապարհները, ներառյալ՝ Իսահակյան, Դուդինա, Վաղարշյան, Ուլուբաբյան, Նոր Արեշ, Աջափնյակ և այլ փողոցներ ու թաղամասեր:

На изображении может находиться: на улице На изображении может находиться: небо, гора, на улице и природа На изображении может находиться: один или несколько человек и на улице
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել