«Մանկաբժշկական խնամքը Կորոնավիրուսի շրջանում» վեբինար-քննարկում։
Այս մասին տեղեկացնում են Առողջապահության ազգային ինստիտուտից։
Առողջապահության ազգային ինստիտուտի, Հայկական բժշկական միջազգային կոմիտեի և Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի փոխգործակցության շրջանակներում իրականացվում է նոր կորոնավիրուսի (COVID-19) կանխարգելմանն ու բուժմանն ուղղված վեբինարների շարք, որոնք միտված են բարձրացնելու բուժաշխատողների մասնագիտական պատրաստվածությունը:
Վարքագծային զարգացման մանկաբույժ Թամար Նազարյան-Չորբաջյանը թեմայի վերաբերյալ հանդես եկավ պրեզենտացիայով, այնուհետ մանկաբույժներ Էվելին Բաղդասարյան-Բարխուդարյանը և Ալիս Աբրահամյանը մասնագիտական քննարկում ծավալեցին կորոնավիրուսի ընթացքում մանկաբուժական պրակտիկայի վերաբերյալ:
Հեռավար հանդիպման ընթացքում Հայաստանի և սփյուռքի 65-ից ավել մասնագետ հնարավորություն ունեցան միմյանց հարցեր ուղղել, ձեռք բերել նոր փորձառություն՝ հիմնվելով գործընկերների փորձի վրա: