Գործատուները պարտավոր են մի շարք քայլեր ձեռնարկել․ տեսչական մարմին

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այս ընթացքում իրականացրել է 487 մշտադիտարկում, արդյունքում՝ շուրջ 55 կազմակերպությունների աշխատանքը պարետի որոշմամբ ժամանակավորապես կասեցվել է։

Այս մասին նշում է տեսչական մարմնի աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման վարչության պետ Աշոտ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ արձանագրված խնդիրները հիմնականում կապված են եղել հակահամաճարակային կանոնների խախտման հետ, որոնք կարող էին վտանգել աշխատակիցների կամ հաճախորդների առողջությունը։

Նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու և աշխատաողների առողջության համար հնարավորինս անվնաս պայմաններ ապահովելու համար կազմակերպությունները պարտավոր են են առաջնորդվել պարետի սահմանած կանոններով, ասում է Հարությունյանը։

Գործատուները պարտավոր են․

-ապահովել պայմաններ աշխատակիցների ձեռքերի կանոնավոր և մանրակրկիտ լվացման համար՝ 10 աշխատակցի հաշվարկով նվազագույնը մեկ ծորակ, ջրի և օճախի, ալկոհոլային հիմքավ ախտահանիչների հասանելիություն, եռաշերտ դիմակների, ձեռնոցների առկայություն։

-Հաճախորդների հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցները մշտապես պետք է դիմակ կրեն։

-Պետք է ապահովվի նաև աշխատակիցների՝ առնվազն 2 մետր միմյանցից հեռավորություն պահելու նախապայմանը։

-Աշխատավայրերը, սարքավորումները և հպման մակերևույթները պարտադիր պետք է ախտահանվեն՝ քլորի հիմքով կամ 60-80 տոկոս սպիրտային հիմք պարունակող լուծույթներով, օրական առնվազն երկու անգամ։

-60 և ավելի տարիքի, շաքարային դիաբետ, սրտանոթային, շնչառական հիվանդություններ կամ այլ քրոնիկ հիվանդություններ ունեցող, երեխա խնամող աշխատակիցների համար պետք է սահմանվեն ճկուն աշխատանքային գրաֆիկներ։

-Բոլոր աշխատակիցները օրական առնվազն երկու անգամ պետք է ջերմաչափվեն, ջերմաչափման տվյալները պետք է կանոնավոր լրացվեն գրանցամատյանում։

-Հիվանդության կասկածի կամ բնորոշ ախտանիշների ի հայտ գալու պարագայում՝ գործատուները պարտավոր են հրահանգել աշխատակցին անցնել տնային աշխատանքի ռեժիմի։ Հնարավորության բացակայության դեպքում՝ պետք է հարգելի համարեն այդ աշխատակցի բացակայությունները և բացառեն վերջիններիս մուտքը աշխատավայր։

-Հիվանդությանը բնորոշ ախտանիշների/գանգատների դեպքում՝ գործատուները պարտավոր են կապվել Առողջապահության նախարարության հետ, հնարավորության դեպքում՝ ախտահանել տարածքը, որտեղ աշխատել է տվյալ աշխատակիցը, և նրան հասանելի մնացած տարածքներն ու մակերեսները։ Վարակի հաստատման դեպքում՝ պարտավոր են նաև շտապ առանձնացնել այն անձանց շրջանակը, որոնք շփում են ունեցել վարակակիրի հետ։

-Նշված կանոնների խախտման դեպքում՝ տեսչական մարմինը հաշվետվություն կազմելու, սանկցիաներ կիրառելու լիազորություններ ունի։

-Տեսչական մարմնի հաշվետվությունները կարող են հիմք հանդիսանալ նաև, օրինակ, պարետի համապատասխան որոշմամբ կազմակերպության գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու լիազորություն ունի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել