Միասին կանխարգելենք ընտանիքում բռնությունը․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ ընտանիքում բռնության դեպքերով Պաշտպանի աջակցությունը ստանալու վերաբերյալ։

Տեսանյութը պատրաստվել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի աջակցությամբ: 

Նոր կորոնավիրուսի (COVID-19) դեմ պայքարի հիմքով հայտարարված արտակարգ դրության սահմանափակումները մեծացնում են ընտանիքում, հատկապես՝ կանանց, երեխաների և տարեցների նկատմամբ բռնության ռիսկը:

Այս օրերին նման երևույթները բնորոշ են տարբեր երկրների, ինչը պայմանավորված է ամբողջ աշխարհում այս վարակի կանխարգելման առանձնահատուկ ցուցումներով (մեկուսացում, աշխատանքի չգնալ, որպես կողմնակի հետևանք՝ սոցիալական բնույթի հարցեր և այլն):

Կանանց, երեխաների և տարեցների նկատմամբ բռնությանը վերաբերող հարցերով Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որն իրականացնելու է ինչպես գրավոր ու բանավոր բողոքների քննարկում, այնպես էլ ընդհանուր մշտադիտարկում (հրապարակումներ, պետական մարմինների աշխատանք և այլն):

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը, այդ թվում՝ իրավունքների վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք զանգահարել 116 կամ 096116-100 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել