Բուժաշխատողների մեղրամիսը՝ կարանտինում․ Նարեկ Վանեսյան

Առողջապահության կազմակերպիչ, Երևանի կարանտինային վայրերի ղեկավար Նարեկ Վանեսյանը բուժաշխատող զույգի լուսանկար է հրապարակել, որի մասին գրում է․

«Երեկոյան ստուգայցերը Երևանի կարանտինի գրասենյակի պարտադիր գործընթացներից են: Այսօր ստուգայցի ժամանակ COVID-19 դրական ասիմպտոմ մեկուսարանում հանդիպեցի նման պատկերի.
Նկարում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բուժաշխատողներ՝ վրացահայ բժիշկ Ջորջ Կանտարիան ու նրա՝ մասնագիտությամբ բուժքույր, կին Տաթև Կանտարիան են: Այս մեկուսարանի կառավարիչ Արտակ Մանուկյանի խոսքով, նրանք վերջերս են ամուսնացել, գտնվում են մեղրամսի մեջ ու այսպես են անցկացնում համատեղ կյանքի քաղցր ժամերը՝ օգնելով COVID-19 դրական ասիմպտոմ մեր հայրենակիցներին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել