Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մեկուսացված և ինքնամեկուսացած շուրջ երեք տասնյակ աշխատակցի թեստերի պատասխանը բացասական է. նրանցից որեւէ մեկի մոտ կորոնավիրուս չի հաստատվել։
Այս մասին տեեկացնում են առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից։
Վարակվածները երկուսն են, ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր։ Նրանց վիճակը լավ է, վարակի ընթացքը` թեթև։
ԱԱՏՄ թիմը շարունակում է աշխատանքն ուժեղացված ռեժիմով։