Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը այսօր՝ ապրիլի 15-ին, նոր որոշում է ստորագրել՝ Արարատի մարզի Նորաշեն համայնքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ։
Մասնավորապես փակվել է Արարատի մարզի Նորաշեն համայնք մուտքն ու ելքը։ Արարատի մարզպետի խորհրդական Լիլիթ Թադևոսյանը Իրավաբան․net-ի հետ զրույցում հայտնեց, որ այդ սահմանափակումները կորոնավիրուսի վարակի տարածմամբ են պայմանավորված։
«Պատճառն այն է, որ գյուղում, հուղարկավորության ժամանակ` այլ երկրից ժամանած հաստատված դրական դեպքի հետ շփում է եղել` խախտելով պարետի ցուցումները»,-նշեց նա։
Պարետի որոշման համաձայն՝ գյուղը մինչև ապրիլի 18-ը՝ ժամը 23։59-ը փակ կլինի։