Կորոնավիրուսից մահացած 17-րդ պացիենտը 66 տարեկան էր․ ԱՆ

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացնում է․

« «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 66-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ծանր թոքաբորբ։

Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություն՝ սրտի իշեմիկ հիվանդություն, որի հետևանքով ձևավորվել է վերին մեզենտերիալ զարկերակների թրոմբոէմբոլիա։ Կատարվել է ստորին վերջույթների ամպուտացիա։ Ցավոք վերջինիս կյանքը չի հաջողվել փրկել։

Ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 44 նոր դեպք և 32 առողջացածներ»։

Հավելենք, որ ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահվան 17 դեպք է գրանցվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել