Ռուստամ Բադասյանը ներկայացրեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի նախագիծը

Ազգային ժողովում այսօր՝ ապրիլի 15-ին քննարկվում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը՝ երկրորդ ընթերցմամբ։ Այն օրենսդիրի անդամներին ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Նշենք, որ այս օրենքով կարգավորում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի հետ կապված հարաբերությունները, սահմանում է ուսումնասիրություն սկսելու հիմքերը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ հարուցելու եւ ուսումնասիրություն իրականացնելու իրավասու մարմինների շրջանակը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման առնչությամբ միջազգային համագործակցության կանոնները, ինչպես նաեւ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հետ կապված այլ հարաբերությունները:

Նախարարը նաև ներկայացրեց, թե ինչ փոփոխությունների է ենթարկվել նախագիծը՝ առաջինից երկրորդ ընթերցում անցնելիս։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել