ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 1111, որից 297-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 797, բացասական թեստերը եղել են՝ 9095-ը, մահվան դեպքերը՝ 17-ը:
Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 14-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 1067 էր, բուժվածները՝ 265-ը, փաստացի բուժվողները՝ 786-ը, բացասական թեստերը՝ 8316-ը, մահվան դեպքերը՝ 16-ը: