Ազգային ժողովը շարունակում է հերթակա քառօրյա նիստը

Ազգային ժողովն այսօր՝ ապրիլի 15-ին, շարունակում է քառօրյա հերթական նիստը։ Քվեարկության են դրվել երեկ քննարկված մի քանի նախագծեր, այդ թվում նաև բռնության հրապարկային կոչն, դրա հավանումը, քարոզը քրեականացնող օրենքի նախագիծը:

Այսօր երկրորդ ընթերցմամբ կքննարկվեն «Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։

Առաջին ընթերցմամբ կքննարկվի Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների և այլ նախագծեր։

Oրակարգում է Կենտրոնական բանկի նախագահի ընտրության հարցը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել