Ես կրկնում եմ, որ կորոնավիրուսը հատուկ վտանգավոր վարակ չէ. Արսեն Թորոսյան

Ես նորից եմ կրկնում, որ կորոնավիրուսը հատուկ վտանգավոր վարակ չէ: Այս մասին «Ազատություն» ՌԿ-ի եթերում հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե համամի՞տ է, որ երկրում ստեղծված իրավիճակը բացառապես հետևանքն է այն բանի, որ ժամանակին նախարարը չի կարծել, որ կորոնավիրուսը հատուկ վտանգավոր վիրուս չէ, և կարիք չկա հատուկ միջոցներ կիրառել:

«Հատուկ վտանգավոր վարակները հայտնի են մեզ իրենց 50 տոկոս մահացությամբ, և զարմանում եմ, որ իմ այս բացատրությունը բազմիցս տրված, նորից հարցեր է առաջացնում: Ինչ վերաբերում է հատուկ միջոցառումներին, ես նկատի եմ ունեցել հատուկ վարակներին բնորոշ հատուկ միջոցառումները, ինչը չի նշանակում, թե միջոցառումներ չեն արվել, որոնց մասին խոսում ենք հունվարի վերջից: բոլոր պատշաճ և կիրառելի միջոցառումները իրականացվել ե»,-ասել է Թորոսյանը:

Դիտարկմանը, թե օրեր առաջ իր ասուլիսում Թորոսյանը հայտարարել է, որ 1-2 տարի նախկին կյանքին չենք կարող վերադառնալ, դա նշանակում է, որ դեռ 2 տարի ձեռնոցներով, դիմակներով, սոցիալական հեռավորությունը պահելով պե՞տք է ապրել, Թորոսյանն արձագանքել է.

«Հավանաբար այո, որովհետև նույնիսկ եթե մենք հիմա մեր կատարած միջոցառումների շնորհիվ ունենանք հիվանդության տարածման անկում, ինչին ձգտում է ամբողջ աշխարհը, ոչ մի երաշխիք չկա, որ աշնանը չի լինի կրկնակի բռնկում, այսինքն` կա մեծ հավանականություն, որ աշնանը` ցրտերն ընկնելուն պես, տարբեր երկրներում տարբեր սեզոններում կրկին կվերսկսվեն բռնկումները, որովհետև վիրուսի շրջանառությունը նույնիսկ լավ սցենարների դեպքում ի սպառ չի վերանա»:

Անդրադառնալով հարցին՝ հնարավո՞ր է բուժված, դուրս գրված հիվանդների մոտ կրկնավիրուս լինի, Թորոսյանը նշել է, որ ամբողջ աշխարհում նման դեպքեր եղել են, սակայն հնարավոր է՝ անձի դուրս գրման պահին հետազոտությունը ճիշտ չի կատարվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել