Գործում է dimum.ssa.am կայքը, որով կարող եք դիմել՝ աջակցություն ստանալու համար․ Նաիրի Սարգսյան

Արդեն գործում է https://dimum.ssa.am/ կայքը։ Այս մասին հայտնում է վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։

«8-րդ աջակցության ծրագրից կարող են օգտվել այն անձինք, ովքեր աշխատում են (աշխատել են) հետևյալ ապրանքների վաճառքով զբաղվող խանութներում՝ հագուստ, կոշիկ, պայուսակ, շինանյութ, տնտեսական ապրանքներ, կահույք, ջահեր, խաղալիքներ, կենցաղային տեխնիկա, հեռախոսներ, համակարգիչներ, ավտոպահեստամասեր, յուղեր, ծաղիկներ, օծանելիքներ, կոսմետիկա, գրքեր, ոսկի, զարդեր, հուշանվերներ, սպորտային պարագաներ, այգեգործական պարագաներ և ցանկացած այլ ապրանքներ, բացառությամբ սննդամթերքի, ծխախոտի, խմիչքի և դեղորայքի:

Շահառուներ են նաև հյուրանոցներում, ռեստորաններում, տուրիստական գործակալություններում և վարսավիրանոցներում աշխատողները և անհատ ձեռնարկատերերը:
* ՀԾՀ-ն սոցիալական քարտի համարն է»։

Нет описания фото.
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել