Նախարարությունը՝ մինչև 18 տարեկան երեխա (երեխաներ) ունեցող ընտանիքներին տրամադրվող աջակցության մասին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունից տեղեկանում ենք, որ կառավարության կողմից ընդունված 9-րդ միջոցառման շահառու են մինչև 18 տարեկան երեխա (երեխաներ) ունեցող ընտանիքները, որոնք բավարարում հետևյալ պայմաններին՝

1) Երեխայի երկու ծնողը կամ միայնակ ծնողը 2020թ. մարտի 12-ի դրությամբ չի ունեցել գրանցված աշխատանք և 2020թ. մարտի 12-ից մինչև 2020թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում չի ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի․

2) մինչև 18 տարեկան երեխաները (կամ միակ երեխան) և նրա ծնողները (կամ միայնակ ծնողը) մշտապես բնակվում են Հայաստանում և 2020թ. մարտի 12-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում առնվազն մեկ ծնողը և երեխաները գտնվել են Հայաստանում․

3) 2020 թ. հունվարի 1-ից մինչև 2020 թ. մարտի 1-ը ընկած ժամանակահատվածումգրանցված հիմնական կամ ժամանակավոր աշխատանքունենալու դեպքում՝ երեխայի ծնողների կամ ծնողներից մեկի միջին ամսական աշխատավարձի հանրագումարի կամ ծնողներից մեկի միջին ամսական աշխատավարձի չափը չի գերազանցել է 500 000 դրամը.

4) երեխայի ընտանիքը 2020 թ. մարտի 12-ի դրությամբ հաշվառված չէ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և ընտանիքի անապահովության միավորը բարձր չէ 28.00-ից.

5) անհատ ձեռնարկատեր հանդիսացող երեխայի ծնողների կամ ծնողներից մեկիգործունեությունը2020 թ. մարտի 31-ի դրությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցված է,

6) եթե ընտանիքը չի հանդիսանում Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառման (ՀՀ կառավարության 09.04.2020թ. N 500-Լ որոշում) շահառու:

2. Այս միջոցառման շահառու են նաև բոլոր այն ծնողները կամ ընտանիքները, որոնք հանդիսանում են 4-րդ (ՀՀ կառավարության 26.03.2020թ. N 358-Լ որոշում), 6-րդ (ՀՀ կառավարության 30.03.2020թ. N 410-Լ որոշում), 7-րդ (ՀՀ կառավարության 30.03.2020թ. N 411-Լ որոշում) և 8-րդ (ՀՀ կառավարության 30.03.2020թ. N 412-Լ որոշում) միջոցառումներից մեկի շահառու, սակայն սույն միջոցառմամբ սահմանված կարգով՝ յուրաքանչյուր երեխայի համար 26 500 դրամ գումարի չափով աջակցություն ստանալու հաշվարկի դեպքում ստացվում է ավելի մեծ գումար: Այս դեպքում, շահառուն իրավունք ունի հրաժարվելու նշված որոշումներով հաստատված միջոցառման աջակցությունից և դիմելու սույն միջոցառմամբ սահմանված չափով աջակցության համար:

3. Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական վճարի ձևով՝ յուրաքանչյուր երեխայի համար 26 500 դրամ գումարի չափով` անկանխիկ եղանակով (բանկերի միջոցով), ծնողներից մեկին (միայնակ ծնողին):

4. Միջոցառման շրջանակներում աջակցություն ստացած ընտանիքների տվյալները հրապարակվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջում:

Միջոցառման շրջանակներում, քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա կատարվող աշխատանքը և մատուցվող ծառայությունը չեն համարվում հիմնական, մշտական կամ ժամանակավոր աշխատանք, իսկ այդ պայմանագրի հիման վրա ստացած եկամուտը՝ աշխատավարձի և դրան հավասարեցված այլյ վճարումներում չի հաշվարկվում :

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել