Մահվան 2 նոր դեպք ունենք, բայց լավ լուրեր էլ կան․ Նիկոլ Փաշինյանը մանրամասնում է

Վարչապետ Նիկոլ Փաշինայնն ուղիղ եթերում է, նա ներկայացնում է կորոնավիրուսի հետ կապված վիճակագրությունը և նշում․ «Ունենք հնարավորություն՝ ջարդելու համաճարակի ողնաշարը»։

Նա հայտնեց, որ երեկվա ընթացքում 685 թեստ է արվել, որից դրական է եղել 28-ը։  «Առաջին անգամ մեր դրական դեպքերը գրեթե կրկնակի ավելի քիչ են, քան առողջացած դեպքերը և եևեկվա դրությամբ մենք 54 դուրս գրում ենք ունեցել։ Այսօր ունենք 786 ակտիվ դեպք»,-ասաց նա։

Վարչապետի խոսքով, գրանցվել է նաև մահվան 2 դեպք։ մահվան դեպքերի միջին տարիքը 74,8 է։

Նա իր խոսքն ուղղեց նաև այն գործատուներին, որոնց արդեն հնարավորություն է տրվել վերադառնալ աշխատանքի։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել