Կառավարության կողմից երկրում հայտարարված արտակարգ դրության գործողության ժամկետը 30 օրով երկարաձգելու որոշմամբ պայմանավորված՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն արգելանք չի կիրառի ՏԻՄ-երի կողմից ավտոկայանատեղիի համար տուրքերը չվճարելու հիմքով և ճանապարհային ոստիկանության կողմից կայացված ակտերի հիման վրա սույն թվականի ապրիլի 14-ից հետո հարուցված կատարողական վարույթներով:
Այս մասին տեղեկացնում են հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից։
Նշված վարույթներով արգելանքը կկիրառվի արտակարգ դրության գործողության ժամկետի ավարտից հետո: