Առաջարկել ենք Արտակարգ դրության երկարաձգման հետ կապված միջոցառումների իրականացումը հետևյալ մասերով հայտարարել չեղյալ

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը տեղեկացնում է․

«Առաջարկել ենք Արտակարգ դրության երկարաձգման հետ կապված նախատեսված միջոցառումների իրականացումը հետևյալ մասերով հայտարարել չեղյալ.

Սանիտարահակահամաճարակային կանոնների խստիվ պահպանմամբ և վերահսկողությամբ՝

Երևանի մետրոպոլիտենում, ինչպես նաև ավտոբուսներով կանոնավոր ձևով ուղևորափոխադրումների կազմակերպում.

Շինանյութի, տնտեսական, սպորտային նշանակության իրերի վաճառքի կետերի գործունեության թույլատրում.

Արհեստագործական նշանակության կետերի վերաբացում.

Միջմարզային տրանսպորտի գործունեության թույլատրում՝ գյուղատնտեսական և շինարարական աշխատանքների ապահովման նպատակով.

Մեքենաների տեխնիկական սպասարկման կետերի վերաբացում.

Ոստիկանության և հաշվառման-քննչական ստորաբաժանումների վերաբացում՝ ոչ լրիվ գրաֆիկով.

Գույքի գնահատման կազմակերպությունների աշխատանքի թույլատրում.

Օրթեզավորման կենտրոնների վերաբացում

Կահույքագործական աշխատանքների թույլատրում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել