49-ամյա տղամարդը օղի խմելու առաջարկը մերժելու շուրջ ծագած վիճաբանության ընթացքում դանակահարել է 55-ամյա տղամարդուն 

2020 թվականի ապրիլի 6-ին՝ ժամը 08.35-ին, «Վանաձոր բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի աջ կեսի թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Վանաձոր քաղաքի 49-ամյա բնակիչը:

Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզել է, որ 2020թ. ապրիլի 5-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոցի տնակներից մեկի մոտ, Վանաձոր քաղաքի 49-ամյա բնակչի կողմից միասին օղի խմելու առաջարկը մերժելու շուրջ ծագած վիճաբանության ընթացքում 55-ամյա տղամարդը դիտավորությամբ դանակով հարվածներ է հասցրել 49-ամյա ծանոթին՝ վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս:

Քննության ընթացքում  55-ամյա տղամարդը տվել է ինքնախոստովանական ցուցմունք և ներկայացրել  հանցագործության գործիք հանդիսացող դանակը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` 55-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի  (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով նախատեսված արարքն առերևույթ կատարելու համար:

Նախաքննությունը շարունակվում է:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել