Հուսով ենք, վաուչերները, որոնք տրամադրվում են այն ուղևորներին, որոնք չեն օգտագործել իրենց ավիատոմսը պանդեմիայի հետևանքով, օրինական ուժ կստանան․ Գևորգ Խաչատրյան

«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հարգելի գործընկերներ, ինչպես արդեն տեղյակ եք IATA-ն ստեղծված իրավիճակում տոմսերի վերադարձը վաուչերներով փոխարինելը ճանաչել է օրինական գործընթաց և հորդորել կառավարություններին նույն քաղաքականությունը վարել, ուստի հուսով ենք, որ մեր կառավարությունը նույնպես կհետևի այս հորդորին և վաուչերները, որոնք տրամադրվում են այն ուղևորներին, որոնք չեն օգտագործել իրենց ավիատոմսը պանդեմիայի հետևանքով, օրինական ուժ կստանան: Հակառակ դեպքում տոմսերի վերադարձները, իսկ խոսքը գնում է միլիոնավոր դոլարների մասին, վերջնականապես ծնկի կբերեն հայկական փոխադրողներին: Ի դեպ նույն քաղականությունը որդեգրում է արդեն ՌԴ-ն, որտեղ ավիափոխադրողները անհամեմատ կայուն ֆինանսական վիճակում են և տարիներ շարունակ ստանում են իրենց կառավարությունից դոտացիաներ»։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել