Բանկերը և վարկային կազմակերպությունները վարկային արձակուրդ են տրամադրել 320 հազար ֆիզիկական անձանց՝ 12 միլիարդ դրամի չափով․

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․

«Այսօրվա դրությամբ ՀՀ բանկերը և վարկային կազմակերպությունները վարկային արձակուրդ են տրամադրել 320 հազար ֆիզիկական անձանց՝ 12 միլիարդ դրամի չափով (ապրիլի 9-ի դրությամբ՝ 290 հազար անձ, 9.3 միլիարդ դրամ):

Վարկային արձակուրդ է տրվել նաեւ 6600 իրավաբանական անձի՝ 28 միլիարդ դրամի չափով (ապրիլի 9-ի դրությամբ՝ 5300 իրավաբանական անձ՝ 15 միլիարդ դրամի չափով)»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել