Կրթության, գիտության, մշակույթի և սոպրտի նախարար Արայիկ Հարությունյանը ծնողներին կոչ-խնդրանքով է դիմել՝ հորդորելով նրանց երեխաների համար կազմակերպելու «Քո սերնդակիցը» հաղորդաշարի դիտումները։
«Այս իրավիճակը հնարավորություն է աշխատանքը, ջանքը գնահատելու և արժեքները վերաիմաստավորելու:
Այս նոր հաղորդաշարը՝ «Քո սերնդակիցը», որն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, հնարավորություն է ներկայացնելու մեր պատանի աշխատասեր քաղաքացիներին, որոնք իրենց ջանքի շնորհիվ երաժշտության ոլորտում հասել են լուրջ հաջողությունների:
Կխնդրեմ, որ ծնողները կազմակերպեն այս հաղորդաշարի դիտումներն իրենց երեխաների համար՝ քաջալերելու նրանց հասնելու նոր բարձունքների իրենց նախընտրած ոլորտումներում»,-նշում է նախարարը:
https://www.facebook.com/arayikharutyunyanpage/videos/549738252606367/