Փոփոխություններ՝ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար բժշկական հավատարմագրում անցնելու կարգի վերաբերյալ

Ոստիկանությունը մշակել և հանրային քննարկման  է ներկայացրել կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է սահմանել Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրվող բժշկական հավատարմագրման պահանջագրի ձևերը՝ համաձայն հավելվածի։

Նախագծի ընդունման դեպքում այն ուժի մեջ են մտել 2020 թվականի հունիսի 20-ին:

Ձ ԵՎ Ե Ր

 

ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՊԱՀԱՆՋԱԳՐԻ

 

 

Ձև N 1

Պ Ա Հ Ա Ն Ջ Ա Գ Ի Ր

(«A», «B» և «BE» կարգերի, «AM», «A1» և «B1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի վկայական ստանալու, փոխանակելու կամ կորած վարորդական վկայականի կրկնօրինակ ստանալու համար բժշկական հավատարմագրում անցկացնելու մասին)

Արտահիվանդանոցային (ամբուլատոր-պոլիկլինիկական) հաստատությունում ____________ կարգի(երի) և (կամ) ___________ ենթակարգի(երի) տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի վկայական ստանալու, փոխանակելու կամ կորած վարորդական վկայականի կրկնօրինակ ստանալու նպատակով (նպատակն ընդգծվում է) բժշկական հավատարմագրում անցնելու համար ներկայացվում է՝

Անուն ————————————
Հայրանուն ————————————
Ազգանուն ————————————
Ծննդյան օր, ամիս, տարեթիվ ———————————————————
Անձնագիր (կամ՝ ՀԾՀ) ———————————————————
Հաշվառման (բնակության) հասցե ——————————————————————————————————————։

Հիմք ընդունելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1.3-րդ մասը՝ խնդրում եմ անցկացնել բժշկական հավատարմագրում՝ տալով տեղեկանք վարորդի թեկնածուի (այդ թվում՝ վարորդական վկայականը փոխանակելու կամ կորած վարորդական վկայականի կրկնօրինակ ստանալու համար դիմած անձի) մոտ բժշկական հակացուցումի, ցուցումի կամ սահմանափակման առկայության կամ բացակայության վերաբերյալ։

_______________________________________

(ստորաբաժանման անվանումը)

պետ(պաշտոնակատար), ոստիկանության ___________ ______________   __________________

(կոչումը)     (ստորագրությունը)     (անունը, ազգանունը)

Կ.Տ.

Ձև N 2

Պ Ա Հ Ա Ն Ջ Ա Գ Ի Ր

(«C», «D», «T», «CE» և «DE» կարգերի, «C1», «D1», «C1E» և «D1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայականը փոխանակելու կամ վարորդական վկայականի կրկնօրինակ ստանալու համար բժշկական հավատարմագրում անցկացնելու մասին)

Արտահիվանդանոցային (ամբուլատոր-պոլիկլինիկական) հաստատությունում ____________ կարգի(երի) և (կամ) ___________ ենթակարգի(երի) տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի վկայականը փոխանակելու կամ կորած վարորդական վկայականի կրկնօրինակ ստանալու նպատակով (նպատակն ընդգծվում է) բժշկական հավատարմագրում անցնելու համար ներկայացվում է՝

Անուն ————————————
Հայրանուն ————————————
Ազգանուն ————————————
Ծննդյան օր, ամիս, տարեթիվ ———————————————————
Անձնագիր (կամ՝ ՀԾՀ) ———————————————————
Հաշվառման (բնակության) հասցե ——————————————————————————————————————։

Հիմք ընդունելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1.7-րդ մասը՝ խնդրում եմ անցկացնել բժշկական հավատարմագրում՝ տալով տեղեկանք վարորդական վկայականը փոխանակելու (այդ թվում՝ կորած վարորդական վկայականի կրկնօրինակ ստանալու) համար դիմած անձ մոտ բժշկական հակացուցումի, ցուցումի կամ սահմանափակման առկայության կամ բացակայության վերաբերյալ։

_______________________________________

(ստորաբաժանման անվանումը)

պետ(պաշտոնակատար), ոստիկանության ___________ ______________   __________________

(կոչումը)     (ստորագրությունը)     (անունը, ազգանունը)

Կ.Տ.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել