Այսօր ԵՊՀ-ի գլխավոր մասնաշենքի մոտից ժամը 11:30-ից մեկնարկել է ուսանողների դասադուլը: Այնտեղ է գտնվում Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ով մասնակիցներին հորդորեց անօրինական գործողություններ չանել, հակառակ դեպքում կարգի կհրավիրեն դասադուլի կազմակերպիչներին: Այս պահին ուսանողների թիվը մոտավորապես 200-300-ի է հասնում: Նրանք շարժվում են դեպի Երևանի պետական տնտեսագիտական համալսարան (Ժողինստիտուտ): Կազմակերպիչները կոչ են անում Ժողինստիտուտի ուսանողներին միանալ դասադուլին:
Տեսանյութը` շուտով:
Աղբյուրը` Իրավաբան.net