Կառավարությունն այսօր՝ ապրիլի 9-ի հերթական նիստին որոշում ընդունեց առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին՝ ապրիլի 13-ին ժամը 11:00-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ՝ նշված օրակարգով.
1) «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ.
(առաջին ընթերցում),
(երկրորդ ընթերցում)
2) «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ.
(առաջին ընթերցում),
(երկրորդ ընթերցում):