«Միայն մեկ վարձակալության պայմանագրի շրջանակներում Երևան համայնքը կորցրել է մոտ 290մլն դրամ սեփական եկամուտ:
Ըստ վարձակալության պայմանագրի վարաձատուն՝ Երևան համայնքը, պետք է վարձակալին ծանուցեր կադաստրային արժեքի փոփոխության մաաին, որի դեպքում 201 205 դր ամսական վարձավճարը կդառնար 1 624 580դր, տարբերությունը՝ 1 423 375 դր (2003-2020թթ-ի ընթացքում կկազմեր 17x 12x 1 423 375= 290 386 850):
Թե ինչու սա չի արվել նախկինում՝ այլ հարց է։ Բայց միայն Արաբկիրում տասնյակ այսպիսի դեպքեր կան, իհարկե սա ամենախոշորն է»,-այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։։